Ապրիլի 15-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային առաջին օրը։ 

Առաջին օրը մրցահարթակ են բարձրաձել 45 կգ և 49կգ ծանրորդուհիները։ 

45 կգ քաշային կարգում երկամարտի 162 (72+90) կգ արդյունքով առաջին տեղն է զբաղեցրել Թուրքիան ներկայացնող Բեկթաս Կանսուն։ 

Երկրորդ տեղում է ռումինացի Պանա Ադրիանա Կոսմինան երկամարտի 153 (70+83)կգ արդյունքով։ 

Բրոնզե մեդալակիր է դարձել Իսպանիան ներկայացնող Մարտա Գարսիա Ռինկոն երկամարտի 153 (68+85)կգ արդյունքով։ 

49 կգ քաշային կարգում երկամարտի 198 (92+106) կգ արդյունքով ոսկե մեդալն է նվաճել Ռումինիան ներկայացնող Քամբեյ Միհայելա Վալենտինան։

Արծաթե մեդալին է արժանացել իտալուհի Իմպերեո Գյուլիան երկամարտի 183 (83+100) կգ արդյունքով։ 

Բրոնզն էլ նվաճել է ուկրաինացի Լոմաչինսկա Անխելինան երկամարտի 176 (81+95) կգ արդյունքով։ 

Մրցումային առաջին օրվա լուսանկարներն այստեղ։ 

1617