Հ-2, /Հ-1/ Աբովյան-Արզնի-/Հ-6/ (Նոր Գեղի) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ1+400 հատվածի հիմնանորոգման շրջանակում կատարվում է մայթերի սալիկապատում։ 

1.4կմ երկարությամբ ճանապարհահատվածում ասֆալտապատման և արհեստական կառուցվածքների հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են։ Ճանապարհի հիմնանորոգումը սկսվել էր նախորդ տարի։ Ծրագրի շրջանակում կատարվել են հողային աշխատանքներ, հիմնանորոգվել են ճանապարհի երթևեկելի մասը, իջատեղերը, մուտքերը։

Շինաշխատանքները կատարում է «Ճանապարհ» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն այցելել է շինհրապարակ, ծանոթացել հիմնանորոգման ընթացքին, աշխատանքային հարցեր քննարկել շինարարի հետ։

454