
Թմրանյութերի դեմ պայքարը մեզ համար ազգային անվտանգության հարց է. սատարումս եմ հայտնում ՀՀ ոստիկանությանը այս առումով: Այս մասին այսօր Ազգային ժողովում, անդրադառնալով թմրանյութերի օգտագործման դեմ պայքարին, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Պատգամավորն անդրադարձավ նաև «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանի ելույթին, որտեղ նշել էր, թե օդում կախված լուրերի, հրապարակումների համաձայն՝ թմրանյութերի տարածումը ունի առերևույթ հովանավորչություն:
«Պարոն Մինասյան, խնդրում եմ ձեր իսկ կողմից կամ ձեզ իսկ պատկանող մամուլին, օդում կախված լուրերին հղում մի արեք առնվազն այս ամբիոնից, թե չէ կարող է գանք այստեղ և սկսենք հարցնել, թե կոնկրետ ով է ձեզ մոտ նստած մարդկանցից վերջերս հրաժարվել արյան անալիզ տալուց»,- ասաց նա:
Մանրամասները տեսանյութում