
2023 թվականի մայիսի 2-ին, ժամը 18.00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կբացվի «Սերգեյ Ռախմանինով. ես Ռուս կոմպոզիտոր եմ…» ցուցահանդեսը՝ նվիրված մեծ կոմպոզիտորի ծննդյան 150-ամյակին։
Ցուցադրությունը ստեղծվել է Ռուսաստանի երաժշտության ազգային թանգարանի մասնակցությամբ, որի հետ Տուն-թանգարանը դեռ 2013 թվականին ստորագրել է համագործակցության պայմանագիր և պատմում է Ռախմանինովի մասին՝ որպես կոմպոզիտոր, դաշնակահար և դիրիժոր։ Ցուցահանդեսում ներկայացված են Ռախմանինովի արխիվից հազվագյուտ փաստաթղթեր և լուսանկարներ, նրա ընտանիքի ծագումնաբանական ծառը և ստեղծագործությունների ձեռագրերը:
Ներկայացված է նաև մուլտիմեդիա բովանդակություն. QR կոդերի միջոցով այցելուները կկարողանան լսել Սերգեյ Ռախմանինովի ամենահայտնի ստեղծագործությունների արխիվային ձայնագրությունները՝ հեղինակի և նշանավոր երաժիշտների կատարմամբ։ «Մենք պատրաստել ենք ժամանակագրություն, որտեղ ցույց է տրվում, թե ի՞նչ և ո՞ր թվականին է նա ստեղծել։
Ցուցահանդեսը պարզապես բացատրում է, թե ինչու է Ռախմանինովը ռուս կոմպոզիտոր, որը նա էր մատնանշում», - Ռուսաստանի երաժշտության ազգային թանգարանի տնօրեն Միխայիլ Բրիզգալով։ Հոբելյանական ցուցահանդեսի բացման օրը Տուն-թանգարանի համերգասրահում տեղի կունենա Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործությունների համերգը՝ Խաչատրյանի անվան տրիոյի, Ռուբեն Կոզինի (դաշնամուր), Արծվիկ Դեմուրչյանի (սոպրանո), Տիգրան Հակոբյանի (տենոր), Ելենա Վարդազարյանի (դաշնամուր) մասնակցությամբ։ Որպես հանդիսավոր միջոցառումների շարունակություն, մայիսի 3-ին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում տեղի կունենա «Ռախմանինով. ռուս կոմպոզիտոր կամ աշխարհի քաղաքացի» կլոր սեղանը, որին կմասնակցի Երաժշտության թանգարանի գլխավոր տնօրեն՝ Մ.Ա. Բրիզգալովը, Ինստիտուտի տնօրեն՝ Ա.Գ. Ասատրյանը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն՝ Ա.Ռ. Գրիգորյանը, առաջատար գիտաշխատողներ։ (Կլոր սեղանը տեղի կունենա ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում:
Հասցե՝ Երևան 0019, Մարշալ Բաղրամյան պողոտա 24, 2-րդ հարկ) Կլոր սեղանի ավարտին նախատեսվում է ստորագրել Համագործակցության հուշագիր Ռուսաստանի երաժշտության ազգային թանգարանի և Արվեստի ինստիտուտի միջև։ Ռախմանինովին նվիրված հանդիսությունները Երևանում անցկացվում են ՌԴ մշակույթի նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի աջակցությամբ և հովանավորությամբ: