
Քաղաքագետ Մովսես Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արցախցիները ոչ մի առիթով չպետք է օգտվեն ադրբեջանական անցակետ կոչվածից։
Օգտվելով այդ ապօրինի ու իրավական ուժ չունեցող «երևույթից»՝ արցախահայությունը ավտոմատ լեգիտիմացնում է ադրբեջանական թեզերը ու անասելի ծանր իրավիճակում դնում հայկական դիվանագիտությանը բանակցությունների սեղանին։
Երեկվա միջադեպի մասին...
Ռուսական կողմը վստահեցրել է շրջափակման մեջ գտնվող Արցախի գյուղերի մի քանի արցախահայի, թե գնացեք, ձեզ ոչ մեկ չի կանգնեցնի, իսկ հետո անակնկալ ադրբեջանցիները կանգնեցրել են, ստուգել, տեսանկարահանել։ Ու սկսել են դա ներկայացնել որպես իրենց հաղթանակ, թե իբր արցախցիները անխոչընդոտ անցնում են իրենց «թրի տակով»։
Եթե, այնուամենայնիվ, Արցախում ապրող մեր քույրերն ու եղբայրները որոշեն անցնել այդ անցակետով, ապա հետագայի համար թող այլ կողմերում դավաճանների որս չիրականացնեն։
Հ.Գ. Երեկվա խայտառակ միջադեպը դեռևս շատ թանկ է նստելու հայկական դիվանագիտության վրա»։