
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հայերը ակցիա են կազմակերպել BBC-ի դիմաց՝ պահանջելով արցախյան պատերազմի անաչառ լուսաբանում: Նրանք վանկարկում են. «Ամո՛թ, BBC», «Դադարե՛ք տարածել ադրբեջանական և թուրքական ստերը», «BBC, պատմի՛ր ճշմարտությունը»:
«Մենք բողոքի ալիք ենք բարձրացրել և պահանջել ենք, որպեսզի BBC-ն ավելի ճիշտ ներկայացնի պատերազմը, քանզի արցախահայությունը պատերազմ չի ուզում` ադրբեջանցիներն են պատերազմ ցանկանում»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց լոնդոնաբնակ հայ գործարար, այսօրվա բողոքի ակցիայի մասնակից Հրաչ Ջևազյանը:
Լոնդոնաբնակ հայ գործարարը նաև նշեց, որ ներկայիս Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի պապը՝ լրագրող, քաղաքական գործիչ Ալի Քեմալը, ով դեմ է եղել հայերի տեղահանության որոշմանը, հանուն արդարության հայտարարություն էր արել, որ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանություն, ինչի համար կախաղանի է ենթարկվել: Մեր զրուցակիցը հավելեց՝ մենք պահանջել ենք, որ Մեծ Բրիտանիան արդար գտնվի այս հարցում:
«Մենք աղոթում ենք և մեր հնարավորությունների չափ պայքարում ադրբեջանական ագրեսիայի դեմ»,-նշեց լոնդոնաբնակ հայ գործարար, այսօրվա բողոքի ակցիայի մասնակից Հրաչ Ջևազյանը: