Հոկտեմբերի 17-ի դրությամբ Արցախում հատկապես թեժ մարտեր են ընթացել հարավում, հակառակորդը լայնամասշտաբ գրոհ է ձեռնարկել, ուղղություններից մեկում մոտ 30 ավտոմեքենայով փորձել է մոտենալ, սակայն հրետանավորները խոցել են շարասյունը, գրոհը կասեցվել է, հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

ՊՆ ներկայացուցիչը նշել է, որ հյուսիսում ևս մարտեր են ընթացել, սակայն ոչ նախորդ երկու օրվա չափ թեժ։

«Հակառակորդը որպես կանոն մեծաթիվ զրահատեխնիկա այլևս չի կիրառում, կիրառվել է օդուժ, ԱԹՍ-ներ և հրետանային տեխնիկա»,-հայտարարել է նա։

Հովհաննիսյանը ևս մեկ անգամ նշել է, որ պաշտպանության բանակի կողմից հասցվում են այն հարվածները, որոնք անհրաժեշտ են, իսկ պատերազմը «ցավոտ կետային հարվածներով» ավարտելու մասին թեզը չաշխատող է, քանի որ հակառակորդը կարող է կանգ չառնել՝ «հանուն իր իշխանության կամ սեփական փառասիրության»:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

223