Հրադադարը և զինադադարը տարբեր բաներ են։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է  ռազմական փորձագետ Կարեն Հովհոաննիսյանը:

« Որպես կանոն հրադադարը կարճաժամկետ է լինում, մի քանի օր է տևում, իսկ զինադադարը երկարաժամկետ ռազմական գործողությունների դադարեցում է։ Հրադադարը ձեռք է բերվում բանավոր, իսկ զինադադարի դեպքում լինում է պաշտոնական փաստաթղթի ստորագրում։ Զինադադարից հետո կարող է լինել նաև հաշտության պայմանագրի ստորագրում, դա արդեն կախված ռազմական գործողությունների ընթացքից ։

Բայց մեր դեպքում զինադադար տերմինի դեմն ունենք մարդասիրական տերմինը, որն արդեն փոխում է էությունը»։

Անդարադառնալով նաև մարդասիրական զինադադարին՝  փորձագետ առանձանացնում է մի քանի կարևոր դրույթներ.

« Մարդասիրական զինադադար կոչվածը լինում է տարբեր ձև՝ պայամանավորված ստորագրված փաստաթղթի կետերով։ Իսկ զինադադարի դեպքում պարտադիր պետք է ստորագրվի փաստաղթութ։ Ընդհանուր զինադադարի դեպքում փաստաթուղթը ստորագրվում է գլխավոր հրամանատարների կողմից, որոնց լիազորում են կառավարությունները, իսկ տեղական զինադադարի դեպքում՝ տեղական հրամանատարները, որոնց լիազորում են գլխավոր հրամանատարները։

Մարդասիրական զինադադարը հիմնված է միջազգային մարդասիրական իրավունքի վրա։

Մարդասիրական զինադադարը իրենից չի ենթադրում միայն դիերի և ռազմագերիների փոխանակում, այստեղ նաև ռազմական գործողություններին մասնակցություն չունեցող անձնանց իրավունքն է աշխատում, այսինքն քաղաքացիական բնակչության իրավունքը, ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքը, միջազգային կառույցների իրավունքը, չեզոք սուբյեկտների իրավունքը և այլն, ինչպես նաև իրենց շարժական և անշարժ գույքի իրավունքը ։

Փորձեցի հնարավորինս հակիրճ ձևակերպել , քանի որ այն շատ ընդգրկուն է, ինքս էլ ծանոթ չեմ կնքված փաստաթղթին և չգիտեմ, թե ինչ կետեր են ներառված»։

 

 

1752