Ավտովթար Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին․ կա տուժած
Մայիսի 6-ին՝ ժամը 00։23-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Վ․, ծնված 1991 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ս․ Վ․-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։ Տուժածը հոսպիտալացվել է Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
06 Մայիս, 2023 14:57
964
Ավտովթար՝ Լոռու մարզում․ կա զոհ և 3 վիրավոր
10 Հոկտեմբեր, 2026 19:52
Ավտովթար՝ «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ․ կա 5 տուժած
03 Հոկտեմբեր, 2026 14:44
Ավտովթար Երևանում․ կա 5 տուժած
04 Սեպտեմբեր, 2026 20:00
ՃՏՊ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին․ կա զոհ և տուժածներ
30 Օգոստոս, 2021 14:25
Ավտոճանապարհներն անցանելի են
24 Հոկտեմբեր, 2026 13:20
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04 Հոկտեմբեր, 2026 10:51
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27 Սեպտեմբեր, 2026 11:53