«ՀայՓոստի» անունից մարդկանցից բանկային տվյալների կորզման փորձեր են արվում

«ՀայՓոստը» հայտարարություն է տարածել. «Կրկին ահազանգեր ենք ստանում, որ «ՀայՓոստի» անվան և ապրանքային նշանի շահարկմամբ մարդկանցից բանկային տվյալների կորզման փորձեր են արվում: Այս անգամ խարդախները այլ երկրում գրանցված անհայտ համարներից քաղաքացիներին «ՀայՓոստի» անունից ուղարկում են կարճ հաղորդագրություններ (SMS)՝ առաջարկելով կատարել 233,12 դրամ առաքման վճար, որպեսզի ծանրոցը առաքվի: Հղմամբ անցնելով բացվում է պատուհան, որտեղ պահանջվում է ներմուծել անձնական և բանկային քարտի տվյալներ։ «ՀայՓոստը» հորդորում է ոչ մի դեպքում չտրամադրել բանկային տվյալները: Խնդրում ենք օգտվել միայն «ՀայՓոստ» ընկերության պաշտոնական աղբյուրներից»:
08 Մայիս, 2023 20:09
633