ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը իր թվիթերյան էջում գրել է․

«Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական կողմի սանձազերծած սադրանքը ևս մեկ անգամ ապացուցում է ուժի և սպառնալիքների միջոցով հայկական կողմի վրա ճնշում գործադրելու Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը։

Հայկական դիրքերի գնդակոծությունը և վիրավոր զինվորին տարհանող շտապօգնության մեքենան վկայում են Ադրբեջանի ոչ ընտրողական գործողությունների և բանակցային գործընթացում հայկական կողմին իր պայմանները թելադրելու փորձի մասին».

538