ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը  ճեպազրույցում կրկին անդրադարձել է Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթերի վերականգնմանը և վրացական ընկերությունների դեմ հնարավոր պատժամիջոցների կիրառմանը։

«Եթե Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթեր լինեն, դա ավելի մեծ անհանգստություն կառաջացնի ոչ միայն ԱՄՆ-ի և այլ արևմտյան երկրների, այլ նաև միջազգային ընկերությունների համար, որոնք գործում են վրացական օդանավակայաններում և սպասարկում օդանավերը: Ամբողջ արևմտյան հասարակությունը հեռացել է Ռուսաստանի Դաշնությունից, և մենք կարծում ենք, որ այժմ Ռուսաստանի հետ համագործակցությունն ընդլայնելու ժամանակը չէ»,- ասել է Վեդանտ Պատելը։

Նրան հարցրել են նաև, որ Պետդեպարտամենտը նախկինում նման նախազգուշացում է արել, բայց, այնուամենայնիվ, թռիչքները վերսկսվել են՝ հաշվի առնելով դա՝ արդյոք պետք է ակնկալել պատժամիջոցներ, թե՞ ոչ, ինչին փոխխոսնակը պատասխանել է.

«Սրա առնչությամբ շատ հստակ ունեինք մեր մտահոգությունները, և մենք նաև շատ հստակ էինք, երբ քայլեր ձեռնարկեցինք ռուսական օդանավերի մուտքը մեր օդային տարածք արգելելու համար, ինչպես արևմտյան շատ երկրներ են արել: Որպես այդպիսին՝ մենք կշարունակենք ուշադիր հետևել իրավիճակին և անհրաժեշտության դեպքում ձեռնարկել լրացուցիչ քայլեր։ Սակայն ես այս պահին նախապես ոչինչ չեմ կարող ասել»,- ասել է Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալը։

674