Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հերթական նիստին, մինչ օրակարգին անցնելը, անդրադառնալով Բրյուսելում՝ իր, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպմանը, ներկայացրեց հաջորդ հանդիպումների ժամանակացույցը:

Նա նշեց, որ հունիսի 1-ին Քիշնևում նախատեսված է հնգակողմ հանդիպում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ:

Վարչապետը հայտնեց, որ այդպիսի հանդիպում կլինի  հոկտեմբերին Գրանադայում, Բրյուսելում հաջորդ եռակողմ հանդիպումը նախատեսված է հուլիսին:

746