Զապորոժիեի ԱԷԿ-ն ամբողջությամբ հոսանքազրկվել է
Զապորոժիեի ԱԷԿ-ում արտաքին էլեկտրամատակարարումն ամբողջությամբ անջատվել է, կայանը միացվել է դիզելային գեներատորների վթարային, պահուստային աղբյուրին։ Այդ մասին ասել է Զապորոժիեի շրջանի օկուպացիոն ուժերի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։
Նրա խոսքով՝ ուկրաինական «Էներգոատոմը» անջատել է իր կողմից վերահսկվող «Դնեպրովսկայա» էլեկտրահաղորդման գիծը։ Անջատման պատճառը դեռևս հայտնի չէ։ Ուկրաինան դեռ չի մեկնաբանել այս հաղորդագրությունը։ «Էներգոատոմ» պետական կոնցեռնը միայն հաստատել է, որ ԶԱԷԿ-ի արտաքին էլեկտրամատակարարումն անջատվել է։
22 Մայիս, 2023 14:22
820