TikTok-ի իրավաբանները հայց են ներկայացրել Մոնտանա նահանգի (ԱՄՆ) իշխանությունների դեմ, որոնք արգելել են համանուն սոցիալական ցանցն իր տարածքում։ Այս մասին հայտնում է ABC News-ը։
«Մենք կվիճարկենք Մոնտանայում TikTok-ի հակասահմանադրական արգելքը՝ պաշտպանելու մեր բիզնեսը և նահանգում սոցիալական ցանցերի հարյուր հազարավոր օգտատերերին»,- ասվում է TikTok-ի հայտարարության մեջ:
Հայցում ընկերությունը նաև պնդում է, որ Մոնտանայում TikTok-ի սահմանափակումը խախտում է ԱՄՆ Սահմանադրության առաջին փոփոխության երաշխիքները խոսքի ազատության համար:
Մոնտանայի կառավարությունը հանրաճանաչ սոցիալական ցանցն արգելելու մասին օրենք է ընդունել 2023 թվականի ապրիլին։ Փաստաթղթի տեքստի համաձայն՝ Google-ը և Apple-ը ստիպված կլինեն հեռացնել TikTok հավելվածը App Store-ից և Google Play-ից։ Ծառայության արգելափակում չի սպասվում։