Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Չինաստանում հավաքված հեռախոսներն ու համակարգիչները կարող են ավելի մեծ վտանգ ներկայացնել ԱՄՆ ազգային անվտանգության համար, քան TikTok հավելվածը։ Այդ մասին նա հայտարարել է երդմնակալությունից հետո Fox News-ին տված իր առաջին հարցազրույցում։

«Բայց այդպես կարելի է ասել Չինաստանում արտադրված ցանկացած բանի համար», - ասել է նա, երբ նրան խնդրել են մեկնաբանել տեղեկություններն այն մասին, որ TikTok-ը կարող է անվտանգության համար վտանգ ներկայացնել:

«Տեսեք, մեր հեռախոսները արտադրված են Չինաստանում: Հիմնականում մենք ունենք այնքան շատ իրեր, որոնք արտադրված են Չինաստանում: Ուրեմն ինչու նրանք չեն խոսում այդ մասին: Արդյո՞ք Չինաստանի համար այդքան կարևոր է լրտեսել երիտասարդներին, երեխաներին, որոնք դիտում են «խենթ» տեսանյութեր»,- շարունակել է Թրամփը։ 

289