Հայտնի է՝ որտեղ են ցանկանում 2024 թվականի խաղերի կազմակերպիչները վառել օլիմպիական կրակը

2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ղեկավարությունն աշխատում է Էյֆելյան աշտարակի վրա օլիմպիական կրակը տեղադրելու նախագծի վրա։ Այս մասին հայտնել է Reuters-ը։
Խաղերը կանցկացվեն Ֆրանսիայի մայրաքաղաքում՝ 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։
Գործակալության տվյալներով՝ այս նախագծի վրա աշխատանքները շարունակվում են արդեն երկու տարի։ Միևնույն ժամանակ, պարզ չէ, օլիմպիական խաղերի ընթացքում կրակը կտեղադրվի աշտարակի վրա, թե՝ ոչ:
Բացի այդ, գործակալության զրուցակիցը նշել է, որ կրակը չի կարող տեղակայվել աշտարակի ամենավերևում, քանի որ այնտեղ տեղադրված են ալեհավաքներ։ Կազմկոմիտեի ներկայացուցիչը չի հերքել Էյֆելյան աշտարակի վրա օլիմպիական կրակի տեղադրման գաղափարը։ Նա նաեւ հավելել է, որ խաղերի բացման օրը կրակը վառելու վայրը դեռ որոշված չէ։
23 Մայիս, 2023 23:48
1261
Ամեն ինչ ՀՀ ըմբշամարտի մասին. օլիմպիական մեդալի բողոքարկում, ձեռքբերումներ, խնդիրներ, լուսաբանում
19 Նոյեմբեր, 2024 16:38
Նպատակս օլիմպիական խաղերում հաղթելն է. Եվրոպայի չեմպիոն ԱԱ բրոնզե մեդալակիր Էրիկ Առստամյան․ տեսանյութ
09 Նոյեմբեր, 2024 00:56
Երևանի քաղաքապետը պարգևատրել է Արթուր Ալեքսանյանին, Արթուր Դավթյանին, Մալխաս Ամոյանին և Վարազդատ Լալայանին
25 Հոկտեմբեր, 2024 02:32
Սահմանային իրավիճակը՝ 09:00-ի դրությամբ
11 Մայիս, 2023 13:12
Կրեմլը չի դադարեցնի կրակը Կիևի հետ բանակցությունների ժամանակ. Պեսկով
21 Մարտ, 2022 18:04
Հայ դիրքապահները լռեցրել են հակառակորդի կրակը Երասխի հատվածում․ ՊՆ
13 Օգոստոս, 2021 00:14