Քաղաքագետ Մովսես Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանի վճռական դիրքորոշման շնորհիվ այսօր Մոսկվայում մեկընդմիշտ փակվեց միջանցքի թեման։

Վլադիմիր Պուտինը ևս հաստատեց, որ խոսքը գնալու է բացառապես տրանսպորտային կապերի հնարավոր ապաշրջափակման մասին՝ առանց միջանցքային տրամաբանությունների։

Այսինքն, ադրբեջանական գնացքները Հայաստանի տարածքով կարող են գնալ Նախիջևան ՀՀ սահմանապաների հսկողությամբ և ՀՀ օրենսդրության համապատասխան, իսկ Հայաստանն էլ իր հերթին կօգտվի Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան, Իրան երկաթուղային կապ ունենալու հնարավորությունից»։

3359