Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։ Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.  

«105 տարի առաջ Վրաստանի ժողովուրդը որոշեց ստեղծել անկախ պետություն և այսօր էլ շարունակում է ժողովրդավարական ու բարգավաճ երկիր կառուցելու իր անսասան ուղին։ Հայաստանը մեծապես կարևորում է Վրաստանի հետ բարիդրացիական ջերմ հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ վստահության և հարգանքի, ինչպես նաև երկու ժողովուրդների մշակութային և պատմական սերտ կապերի վրա:Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու կանոնավոր շփումներն առանձնահատուկ դինամիկա են հաղորդում առկա համագործակցության ընդլայնմանն ու հետագա խորացմանը:Համոզված եմ, որ երկուստեք ջանքերով կնպաստենք մեր երկրների հարաբերությունների հետևողական ամրապնդմանն ու զարգացմանը»:   

542