Եվրոպայի խորհուրդը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում վերադառնալ բանակցություններին և Արցախում պահպանել հրադադարի ռեժիմը։ Այս մասին Twitter–ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Դանիել Հոլթգենը։  

 

«Անցած շաբաթ շարունակված զինված հակամարտությունից հետո, որը բազմաթիվ զոհերի հանգեցրեց քաղաքացիական բնակչության շարքում, մենք կրկին մտահոգություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ճգնաժամի վերաբերյալ և կոչ անում բոլոր կողմերին պահպանել հոկտեմբերի 10-ին ձեռք բերված հրադադարի ռեժիմը և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»,– գրել է Հոլթգենը։


 

719