Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը շահագրգռված է իր տարածքում ռուսական ռազմակայանի տեղակայմամբ, այս մասին «Известия»-ին հայտնել է Մոսկվայում այդ երկրի դեսպան Լեոն Դոդոնու-Պունագազան։
«Մեր երկիրն առաջինն էր Աֆրիկայում, որ դիմադրեց ֆրանսիացիներին (երկրում նրանց ռազմական ներկայությանը): Բայց հիմա մեզ անհրաժեշտ է ռուսական ռազմաբազա՝ 5000-10000 զինվորով: Միաժամանակ, անհրաժեշտության դեպքում դրանք կարող էին օգտագործվել այլ երկրներում»,- ասել է նա։
ԿԱՀ դեսպանն ընդգծել է, որ ռուս զինվորական հրահանգիչների առկայությունը երկրում ուժեղացրել է բանակի մարտունակությունը, սակայն անվտանգության սպառնալիքները մնում են, ուստի Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը պետք է շարունակվի։
«Որոշ երկրներում դա դժգոհություն է առաջացնում։ Վերջին շաբաթներին, երբ Ռուսաստանը մեզ վեց ռազմական ինքնաթիռ է մատակարարել, ֆրանսիացիներն էին, որ սկսեցին զայրանալ, բղավել ու բղավել։ Բայց դա մեր գործը չէ, մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ համագործակցությամբ»,- հավելել է նա։
Նշենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին վերջին 130 ֆրանսիացի զինվորականները, որոնք MISLOG առաքելության շրջանակներում գտնվել են ԿԱՀ-ում, լքել են երկիրը: