Այսօր Հայաստանում կա 30 ուսուցիչ, որը ստանում է 400 հազար դրամից ավելի աշխտավարձ: Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանում այս պահին 120 ուսուցիչ կա, որ 350 հազար դրամից ավելի աշխատավարձ է ստանում: 288 ուսուցիչ կա, որ 300 հազար դրամից ավելի աշխատավարձ է ստանում: Ընդհանուր առմամբ, 1565 կամավոր ատեստավորված եւ բարձր աշխատավարձ ստացող ուսուցիչներ ունենք, որոնցից 28 տոկոսն ստանում է 300 հազար դրամից բարձր աշխատավարձ»,- ասաց նա՝ հավելելով, որ կամավոր ատեստավորվածները ուսուցիչների ընդհանուր թվի մոտ 5,5 տոկոսն են կազմում. «Այսինքն մեր ուսուցիչների 94,5 տոկոսը դեռեւս չի ատեստավորված: Սա էլ է նորմալ, մարդիկ մտավախություններ ունեն: Մենք շարունակելու ենք ամեն տարի այդ հնարավորությունը տալ: Բայց մի X պահից կամավոր ատեստավորում չանցած ուսուցիչները դպրոցում աշխատելու հնարավորություն չեն ունենա»,-ընդգծեց վարչապետը:

467