Սարալանջի փողոցում հունիսի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունը մեծացնելու նպատակով ս.թ. հունիսի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սարալանջի փողոցում:
«Աբովյան պուրակից դեպի Սարալանջի փողոց, նախկինում միակողմանի երթևեկության հատվածում կկազմակերպվի երկկողմանի երթևեկություն՝ հասարակական տրանսպորտի երթևեկության համար նախատեսված առանձնացված գոտիով, ընդհանուր հոսքին հակառակ ուղղությամբ, ինչպես նաև բարձրացող ուղղության աջ մասում՝ մինչև հետիոտնային անցում, կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը:
Միաժամանակ, նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ»,- ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:
29 Մայիս, 2023 22:04
1195
Սարալանջի փողոցում՝ քարերի և երկաթե խոովակների արանքում հայտնաբերվել է 18–ամյա մի երիտասարդ
10 Մայիս, 2025 10:43
Սարալանջից դեպի Նորք-Մարաշ իրականացվել են մայթեզրերի մաքրման աշխատանքներ
06 Հունիս, 2023 02:20
Սարալանջի դիմագիծը փոխվում է․ քաղաքապետարան (լուսանկար)
10 Սեպտեմբեր, 2021 01:23
Հրշեջ-փրկարարները մարել են Աճառյան փողոցում գազալցակայանի մոտակայքում բռնկված հրդեհը
15 Սեպտեմբեր, 2025 20:56
Արմավիր համայնքում փողոցաշինական աշխատանքներ են ընթանում
06 Սեպտեմբեր, 2025 21:40
Արաբկիրի փողոցներից մեկում բետոնե սյուները՝ վթարի պատճառ. ՀԷՑ-ից խոստանում են՝ արագ կարգավորել հարցը
05 Սեպտեմբեր, 2025 15:19