Wagner ՄՌԿ-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը, մեկնաբանելով այսօր՝ մայիսի 30-ի առավոտյան, Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը, կոչ է արել «մարդկանց հարցեր տալ» Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը, թե ինչու է թույլ տվել մի իրավիճակ, երբ թշնամու անօդաչու թռչող սարքերը մխրճվել են իրենց տների պատուհանները։
«Իհարկե, ես տեղյակ եմ և, իհարկե, նաև անհանգստանում եմ դրա համար։ Որպես դա ինչ-որ չափով հասկացող մարդ՝ կարող եմ ասել, որ տարիներ առաջ անհրաժեշտ էր զբաղվել այս ծրագրերով։ Որ մենք հիմա տարիներով հետ ենք մնացել մեր հակառակորդներից, տարիներով, գուցե տասնամյակներով։ Բայց որպեսզի հասնենք նրանց հետեւից, մենք բացարձակապես ոչինչ չենք անում։ Սա այն է, ինչ ես ուզում եմ ընդգծել»,- ասել է Պրիգոժինը։
Այնուհետև Պրիգոժինը առատորեն օգտագործելով անպարկեշտ արտահայտություններ՝ նշել է․ «Գարշահոտ արարածներ, ի՞նչ եք անում։ Դուք անասուն եք․․․ Թող ձեր տները այրվեն: Իսկ ի՞նչ անեն սովորական մարդիկ»։