2023 թվականի մայիսի 29-ին՝ ժամը 23:30-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժին է ներակայացել Հ․Մ․-ն և հայտնել, որ 23:20-ի սահմաններում Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի 40 հասցեի մոտ իր մոտ եղած «Մակարով» տեսակի ատրճանակից 7 անգամ կրակել և սպանել է Դ․Թամարյանին:
Նույն օրը ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել Շտապ օգնության ենթակայանից, որ ժամը 23:30-ի սահմաններում, շտապ օգնության խումբը կանչով մեկնել է Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 42/2 հասցե՝ «Նեպտուն» մարզահամալիրի մոտ, որտեղ հայտնաբերվել է հրազենային վնասվածքով տղամարդու դի: Պարզվել է, որ վերջինս հանդիսնում է 18-ամյա Դ․Թամարյանը:
2023թ․ մայիսի 29-ին՝ ժամը 23:40-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցների կողմից անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, Հ․Մ․-ն ձերբակալվել է, վերջինիս անձնական խուզարկությամբ հանտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ, ստեղծվել է քննչական խումբ:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 9մմ տրամաչափի պարկուճներ, առգարավվել են դեպքի վայրը տեսանկարահանող սարքերի տեսագրությունները և զննվել: Նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ հանցագործության բոլոր հանգամանքները, այդ թվում նաև՝ շարժառիթը լիարժեքորեն պարզելու նպատակով։