Մեքենան բախվել է ճամփեզրի ծառերին և կողաշրջվել

Հունիսի 1-ին, ժամը 00։06-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օշական ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Աշտարակ-Օշական ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Տ. Ս., ծնված 1992 թ.) բախվել է ճամփեզրի ծառերին և կողաշրջվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը հոսպիտալացվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
01 Հունիս, 2023 14:23
347