Ադրբեջանական իշխանությունները պետք է մտածեն, որ այդ հարցն իրենց համար շատ ավելի կարևոր է, քան՝ մեզ համար

«Մենք տեսնում ենք, որ ունենք նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, որի բոլոր կետերն ինչ-որ չափով խախտված են, ու այն պետությունը, որը երաշխավոր է հանդիսանում, ցավոք սրտի, ոչ բավարար կերպով է արձագանքում խախտումներին»:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ կարևորելով, որ խաղաղության պայմանագրից հետո երաշխիքներ լինեն։
Սիմոնյանը կարծում է՝ եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու։
«Այլ տարբերակը ցեղասպանությունն է, որը թույլ չենք տա։ Ադրբեջանական իշխանությունները պետք է մտածեն, որ այդ հարցն իրենց համար շատ ավելի կարևոր է, քան՝ մեզ համար»,- նշել է նա։
ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանի համար սկզբունքային հարց է, որ ադրբեջանական զորքերը դուրս գան ՀՀ սուվերեն տարածքից։
01 Հունիս, 2023 17:57
548
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը այցելել են «Հաղթանակ» զբոսայգի․ տեսանյութ
09 Մայիս, 2025 10:19
Ալեն Սիմոնյանը հորդորեց դատախազին՝ զբաղվել իր գնումներով (տեսանյութ)
08 Մայիս, 2025 15:47
Շատ ցանկալի ա. Սիմոնյանի պարզաբանումը՝ «ինչի նստած չեն Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը» հարցին (տեսանյութ)
08 Մայիս, 2025 14:13