Բլինքենը պատրաստ է սեղանի շուրջ Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով բանակցել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ելույթ ունենալով Հելսինկիի քաղաքապետարանում, ասել է, որ ԱՄՆ-ը կողջունի Ուկրաինայի վերաբերյալ ցանկացած նախաձեռնություն, որը Ռուսաստանին կբերի բանակցությունների սեղանի շուրջ։
«ԱՄՆ-ը ողջունում է Ուկրաինայի վերաբերյալ ցանկացած նախաձեռնություն, որը Ռուսաստանին կբերի բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Բլինքենը։
Նա նաև նշել է, որ Միացյալ Նահանգները կաջակցի Բրազիլիայի, Չինաստանի և ցանկացած այլ երկրի ջանքերին, եթե նրանք օգնեն գտնել «Ուկրաինայում արդար խաղաղության» ճանապարհը։
ԱՄՆ պետքարտուղարն ուրբաթ այցով Հելսինկիում է։ Ավելի վաղ Էնթոնի Բլինքենը և Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոն ստորագրել էին համատեղ հռչակագիր 6G ոլորտում համագործակցության մասին։
02 Հունիս, 2023 18:17
662