ՆԱՏՕ-ի դռները բաց են նոր անդամների համար․ Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հելսինկիի քաղաքապետարանում ելույթի ժամանակ ասել է, որ ՆԱՏՕ-ի «դռները» բաց են մնալու դաշինքի նոր անդամների համար։
«ՆԱՏՕ-ի դռները բաց են նոր անդամների համար և կշարունակեն բաց մնալ»,- ասել է Բլինքենը։
ԱՄՆ պետքարտուղարն ուրբաթ այցով Հելսինկիում է։ Ավելի վաղ Էնթոնի Բլինքենը և Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոն ստորագրել էին համատեղ հռչակագիր 6G ոլորտում համագործակցության մասին։
02 Հունիս, 2023 18:39
558