«Վերին Լարսի» անցակետի երթևեկելի նոր գոտիների վերակառուցումը կավարտվի հունիսի 15-ին. այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։
«Երեկ հանդիպել եմ Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևի հետ, մանրամասն քննարկել ենք հարցեր, այդ թվում ՝ «Վերին Լարս» անցակետի վերակառուցման հարցերը, նա համապատասխան խոստումներ է տվել ՝ մինչև հունիսի 15-ը ավարտել բոլոր աշխատանքները։ Ինչպես հասկանում եմ, խոսքը ևս չորս գոտու կառուցման մասին է», - ասել է Միշուստինը ՝ հավելելով, որ նախարարն իրեն ծանոթացրել է աշխատանքների կատարման ընթացքին։
ՌԴ մաքսային ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ռուսլան Դավիդովին, ով հայտնել է՝ եթե մինչև հունիսի 15-ը Տրանսպորտի նախարարությունը հանձնի ճանապարհային գծերը, ապա անցակետում առաջացած խցանումը կվերացվի մեկ շաբաթվա ընթացքում։
Ըստ նրա, կլինի 39 գոտի, որից 15-ը բեռնատարների համար. «Մինչև վերակառուցումը օրական անցնում էր մինչև 1200 բեռնատար և 3500 մարդատար մեքենա: Այժմ մենք ակնկալում ենք, որ օրական մինչև 1500 բեռնատար կարող է անցնել»,- ասել է նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել, ասելով, թե դա լավ լուր է. «Անհավատալի է թվում, որ «Վերին Լարսում» ընդհանրապես խցանումներ չեն լինի։ Հիմա արդեն ոչ միայն քննարկել ենք, այլև խոստումը կա, նշանակում է պետք է անել»։