ԵԱՏՄ երկրների տնտեսական աճը 2023 թվականին կգերազանցի 1%-ը։ Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը։

«2023 թվականին, ըստ կանխատեսման վերջին տարբերակի, մենք ակնկալում ենք Ռուսաստանում ՀՆԱ-ի իրական աճը 1,2% սահմանաչափում, դա հաստատում են ապրիլ ամսվա դրական տվյալները. Ռուսաստանի ՀՆԱ-ի աճը ապրիլին տարեկան կտրվածքով կազմել է 3,3% (մարտին անկումը կազմել 0,7 %, իսկ փետրվարին՝ 2,6 %», - հիշեցրել է փոխնախարարը։

«Միջազգային կազմակերպությունների կանխատեսումների համաձայն՝ 2023 թվականին ԵԱՏՄ-ի ողջ իրական աճը դրական կլինի և կգերազանցի 1 %-ը։ Մեր կարծիքով, աճը նույնիսկ մի փոքր ավելի բարձր կլինի»։

Եվրասիական զարգացման բանկի կանխատեսմամբ՝ առանձին երկրների համար ամենամեծ հարաբերական աճը կնկատվի Հայաստանում (+7,5%), Ղազախստանում (+4,3%) և Ղրղզստանում (+4,2%)։ Բելառուսի ՀՆԱ-ի աճը կկազմի 2,2 տոկոս։

«Մեր գնահատականներով, եթե մենք գրագետ և հետևողականորեն կիրառենք մեր ինտեգրացիոն ներուժը, ապա մինչև 2030 թվականը հնարավորություն կա բարձրացնել ԵԱՏՄ մասնաբաժինը համաշխարհային ՀՆԱ-ում ընթացիկ գներով՝ համաշխարհային ՀՆԱ-ի 2,5-ից մինչև 4 %»,- ասել է փոխնախարարը։ 

1750