Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունիսի 8-ին հանդիպել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ․ հայտնում է BelTA-ն։ 

«Մեր երկրների երկխոսությունը հավաքական անվտանգության ամրապնդման ոլորտում ներկայումս ավելի արդիական է, քան երբևէ: Ձեզնից շատ բան է կախված»,- ընդգծել է Լուկաշենկոն:

Այս օրերին Մինսկում ընթանում է ՀԱՊԿ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը։ Նրանք նախատեսում են քննարկել կազմակերպության անդամ երկրների անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները, դրանց չեզոքացման միջոցառումները։ Նախատեսվում է նաև դիտարկել ՀԱՊԿ «Նեմնիկ» տարածաշրջանային հակաահաբեկչական գործողության անցկացման, ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի հրամանատարա-վերահսկման մարմինների և միջոցների կազմավորումների և այլ փաստաթղթերը։

Բելառուսի նախագահը կոչ է արել լուծել ՀԱՊԿ տարածքում հակամարտությունները։ «Այդ հակամարտություններից մեկը Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունն է»,- ասել է Լուկաշենկոն ՀԱՊԿ անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ հանդիպմանը։ Բելառուսի ղեկավարը կողմերին հորդորել է «խնդրին լուծում գտնել, որը ձեռնտու կլինի և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին»։

392