
Սիրելի՛ շենգավիթցիներ,
Այսօր տոնում ենք շուրջ 6000-ամյա պատմություն ունեցող Շենգավիթի օրը, որը Հայաստանի հնագույն պատմական տարածքներից մեկն է, դրա վառ վկայությունն է այդ բնակավայրերի պեղումների ժամանակ հայտնաբերված դեռևս երկրորդ հազարամյակի հնագիտական նյութերը։ Շենգավիթը որպես համայնք ձևավորվել է 1996թ.։ Այսօր մեր վարչական շրջանում գործում են բազմաթիվ կրթական, մշակութային, առողջապահական և հասարակական կարևոր նշանակություն ունեցող կառույցներ։
Անգնահատելի են այն ձեռքբերումները, որ մենք ունենք և դեռ ունենալու ենք մեր միասնականության և համախմբվածության շնորհիվ, որն էլ նպաստելու է իրականացնել մեր առջև դրված բոլոր նպատակները։
Մենք ուժեղ ենք միասին և հաղթահարելով բոլոր դժվարությունները՝ պետք է փորձենք նվիրված ու արժանապատիվ աշխատանքի շնորհիվ հզորացնել և շենացնել Շենգավիթ վարչական շրջանը։
Մեկ անգամ ևս շնորհավորելով՝ բարեմաղթում եմ բոլորիս աշխատանքային ձեռքբերումներ և հաջողություններ։