Ռուսաստանում «Միստր սիդրով» թունավորման գործով ձերբակալվել է եւս չորս մարդ․ նրանց թվում հայ կա
Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտնել է, որ գործակալությունը հետաքննում է քրեական գործ՝ Սամարայի մարզի ՆԳՆ գլխավոր վարչության պահեստից 6 տոննա մեթիլ սպիրտ հափշտակելու փաստով։ Այն օգտագործվել է «Միստր սիդր» վտանգավոր փոխնակ ալկոհոլային ըմպելիքի պատրաստման համար։
Պարզվել է, որ 2023 թվականի մայիսին Դմիտրի Եգորովը եւ նրա հայրը՝ Ալեքսեյ Եգորովը, ոստիկան Իվան Գրեբենկինի հետ միասին Սամարայի մարզի ՆԳՆ գլխավոր վարչության պահեստից 6 տոննա մեթիլ սպիրտ են հափշտակել եւ այն վաճառել Արտյոմ Հայրապետյանին, որը սպիրտի անօրինական մատակարարումներ է իրականացրել Հուսեյնովին։ Արդյունքում թունավոր նյութն օգտագործվել է ալկոհոլ պարունակող ըմպելիքի արտադրության մեջ, որը մատակարարվել է Ռուսաստանի մի շարք շրջաններ։
09 Հունիս, 2023 21:17
880