Ամերիկացի դերասան Թրիթ Ուիլյամսը, որն առավել հայտնի է «Մազեր» ֆիլմում իր դերակատարմամբ, ԱՄՆ-ում 71 տարեկանում մահացել է ավտովթարից։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է The New York Times-ը՝ վկայակոչելով Վերմոնտի նահանգի ոստիկանության հայտարարությունը։
Ուիլյամսը մահացել է երկուշաբթի օրը Վիրջինիա նահանգի Դորսեթ քաղաքում. ամենագնացը բախվել է նրա մոտոցիկլետին:
Թրիթ Ուիլյամսն առաջին անգամ հայտնվել է հեռուստատեսությամբ 1979 թվականին «Մազերը» ֆիլմում։ Դրանից հետո նա նկարահանվել է ևս 70 ֆիլմերում, այդ թվում՝ «Մի անգամ Ամերիկայում» (1984 թ.), «Մահացած ոստիկանը» (1988 թ.), «Ի՞նչ անել մի մեռած մարդու համար Դենվերում» (1995 թ.) և «Բարձրանալով խորքից» (1998 թ.)։ Նա նաև խաղացել է թատերական բեմադրություններում, այդ թվում՝ Բրոդվեյում։
Թրեյթ Ուիլյամսը արժանացել էր երեք «Ոսկե գլոբուսի»: