Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է հստակ դիրքորոշում ունենան Ուկրաինայի՝ դաշինքին միանալու հնարավորության վերաբերյալ։ Այս մասին իրենց հարցազրույցներից մեկում ասել է Չեխիայի նախագահ Պետր Պավելը։

Նրա կարծիքով՝ Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին տարածաշրջանային կայունության միակ երաշխիքն է։

«Ես շատ կողջունեի Ուկրաինայի ապագա անդամակցության վերաբերյալ հստակ հայտարարությունը, երբ հակամարտությունն ավարտվի»:
Նա հավելել է, որ հիշում է՝ անդամակցության գործընթացը չի կարող սկսվել, երբ երկիրը դեռևս հակամարտության մեջ է Ռուսաստանի հետ։
Պավելը նաև ասել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը օգուտ կբերի հենց դաշինքին։ Նրա խոսքով, եթե Ուկրաինան այսօր լիներ դաշինքի անդամ, ապա դա «անկասկած կլիներ ՆԱՏՕ-ի ամենափորձառու բանակը»։ Միաժամանակ Պավելը նշել է, որ տեխնիկական և ընթացակարգային տեսանկյունից ուկրաինական բանակը շատ շուտով պատրաստ կլինի անդամակցությանը։

 

328