Արցախը կանգուն պահելու համար պայքարում է ոչ միայն հայ ժողովուրդը. այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնում է քաղաքագետ, հեռուստամեկնաբան, լրագրող Նաիրի Հոխիկյանը: 

 

« Հայաստանի ասորական համայնքը արդեն մարտադաշտ է ուղարկել մոտ 140 մարդու՝ ժամկետային, կամավորական և պայմանագրային ծառայության: Հայաստանի ասորիները ևս զոհեր ունեն։ Արդեն 4 ասորի կյանք է տվել հայկական հողերի համար։

Հայ ժողովրդի բարեկամ այս ազգը իր ներդրումն ունի նաև թիկունքային աշխատանքներում։ Պատերազմի 24 օրվա ընթացքում ասորիները 6 մեքենա հումանիտար օգնություն են ուղարկել Արցախ՝ զորքին և բնակչությանը, Արզնիում բազմաթիվ արցախցիներ ժամանակավոր կացարաններ են ստացել հենց ասորիների տներում:

Ռուսաստանից և մի շարք այլ երկրներից ասորի գործարարները հսկայական գումար են փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Ասորական մի կազմակերպություն էլ արցախցի 1400 ընտանիքի համար հումանիտար օգնություն է ուղարկել, որը տեղ կհասնի օրերս։

Փառք հայ ազգի մեծ բարեկամ ասորի ազգին․․․»:

 

Ասորի ազգը ևս մասնակցում է պատերազմին․․․ Արցախը կանգուն պահելու համար պայքարում է ոչ միայն հայ ժողովուրդը։ Հայաստանի...

Опубликовано Nairi Hokhikyan Вторник, 20 октября 2020 г.
2013