Ոսկեվանում տեղի է ունեցել հողաշերտի սահք (լուսանկարներ)

Հունիսի 25-ին, ժամը 11:58-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեվան գյուղի 6–րդ փողոցի տներից մեկի մոտակայքում ճանապարհը փլուզվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ի փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ոսկեվան գյուղում՝ ճանապարհամերձ հատվածում, տեղի է ունեցել հողաշերտի սահք (մոտ 16 խմ, 8 մ երկարությամբ և մոտ 4 մ լայնությամբ)։ Փրկարարները սահմանազատել են տարածքը։
25 Հունիս, 2023 18:05
989
Քննարկվել են ՀՀ-ի և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև Տնտեսական և ֆինանսական քաղաքականության հուշագրի 5-րդ վերանայման ուղղությունները
17 Սեպտեմբեր, 2025 14:53
Օգոստոսի 8-ը համապարփակ ձևով փոխեց ՀՀ անվտանգային միջավայրը. ԱԽ քարտուղար
15 Սեպտեմբեր, 2025 20:15
ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել Գեղամ Գևորգյանի հետ
15 Սեպտեմբեր, 2025 19:50