«Արսենալն» ավելի քան 100 մլն ֆունտ է առաջարկել Դեկլան Ռայսի տրանսֆերի համար: Լոնդոնցիները պատրաստ են խաղացողի համար վճարել 105 միլիոն ֆունտ՝ ներառյալ բոնուսները, հայտնում է The Athletic-ը։

 

«Արսենալի» վերջին առաջարկը ներառում է 100 միլիոն ֆունտ ստեռլինգ վճարում և ևս 5 միլիոն ֆունտ՝ բոնուսների տեսքով:

Եթե ​​տրանսֆերը կայանա, ապա գործարքն ամենաթանկարժեքներից մեկը կլինի բրիտանացի ֆուտբոլիստիների շրջանում։ Սա նաև կլինի «Արսենալի» համար ռեկորդային տրանսֆեր։

Ռայսի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Մանչեսթեր Սիթին», սակայն Գվարդիոլայի ակումբը երեկ պայմանագիր կնքեց Կովաչիչի հետ։ Այնպես որ՝ Ռայսի տրանսֆերային մրցավազքում ֆավորիտն «Արսենալն» է։

1130