Երանոս գյուղի խաչի մոտ Chevrolet-ն ընկել է ձորը. կա զոհ
Հունիսի 29-ին՝ ժամը 12:43-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երանոս գյուղի խաչի մոտ ավտոմեքենան շրջվել է ձորը. կան տուժածներ: Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին Chevrolet մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Խ., ծնված 1948 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, ընկել ձորը և կողաշրջվել. կա զոհ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղղել այն և վարորդի դին մոտեցրել դի տեղափոխող մեքենային:
29 Հունիս, 2023 20:50
958