Առաջնագծում բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել: Արցախի ողջ հարավով  մարտական գործողություններ են ընթանում:  ՀՀ վարչապետը ասաց ուղիղ եթերի ժամանակ:

«Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ հակառակորդը մարտի է նետում վերջին ռեզերվները: Այո, նրանց ռեսուրսները մեծ են, բայց մեր հերոսները աննկարագրելի կորուստներ են պատճառում թշնամուն: Այդ պատճառով էլ Ադրբեջանը չի համաձայնվում հումանիտար հրադադարի հետ,- ասաց վարչապետը, ապա նշեց, որ Ադրբեջանը երկու բանից է վախենում.- Առաջինը` մեկ տասնյակից ավելի դիակներ, որոնք պիտի իրենց կազմակերպած էյֆորիայի ֆոնին վերադառնա, երկրորդն էլ այն է, որ կբացահայտվեն վարձկանների դիակներ և թուրքական զինվորների դիակներ: Եվ մենք այսօր պիտի ընդամենը կրկնենք մեր պատմության ոչ թե աղետալի, այլ մեր պատմության հերոսական հատվածը»:

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց, որ Արցախյան պատերազմի ժամանակ վիճակը ավելի հուսահատ էր, բայց մեր ժողովուրդը գտավ ելքը, քանի որ եղան մարդիկ, որոնք իրենց վրա վերցրեցին ազգի ճակատագիրը լուծելու հարցը: «Այսօր էլ կան նման մարդիկ: Սա մեր վերջին 500 տարվա խնդիրների հանգուցալուծումը լինի: Հաղթանակը կախված է մեկ մարդուց, և այդ մարդը դու ես»:

 

1441