Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհին կատարվում են վերականգնման և բարելավման աշխատանքներ

Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի պկ384+50 - պկ481+40 /պկ467+50-պկ473+61/ տեղամասում՝ Օձունի խաչմերուկում (Մ-6 և Հ-35 ավտոճանապարհների փոխհատում), կատարվում են վերականգնման և բարելավման աշխատանքներ։
Շինարարությունն իրականացնում է «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Պռոշաբերդշին» ՍՊԸ-ն։ Ֆինանսավորումը կատարվում է ՀՀ պետական բյուջեից։
Այս պահին կապալառուն իրականացնում է հենապատի բետոնացման, հողային, Օձունից դեպի Մ-6 ժամանակավոր ճանապարհի կառուցման աշխատանքներ։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն այցելել է շինհրապարակ, հետևել ճանապարհաշինության ընթացքին, աշխատանքների ժամկետների ու որակի վերաբերյալ զրուցել կապալառու կազմակերպության ներկայացուցիչների հետ։
04 Հուլիս, 2023 14:13
459
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին կիրականացվեն հարկադիր քարաթափման աշխատանքներ
24 Սեպտեմբեր, 2024 20:48
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին իրականացվելու են քարաթափման աշխատանքներ. ՓԾ
18 Սեպտեմբեր, 2024 22:02
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհը փակվել է երթևեկության համար
21 Դեկտեմբեր, 2023 14:23