Իրանը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամ՝ համաձայն Նյու Դելիի հռչակագրի, որն ընդունվել է ՇՀԿ գագաթնաժողովի ավարտին։
«Անդամ երկրներն ընդգծել են Իրանի Իսլամական Հանրապետության՝ ՇՀԿ-ին որպես լիիրավ անդամ երկիր ընդունելու պատմական նշանակությունը»,- ասվում է փաստաթղթում։

Ինչպես ընդգծել է նախագահ Էբրահիմ Ռաիսին, ելույթ ունենալով գագաթնաժողովում, այս որոշումը Իրանին պայմաններ կապահովի անվտանգության, ինքնիշխանության և կայուն տնտեսական զարգացման համար։
Նա նաև հորդորել է անցնել ազգային արժույթով հաշվարկներին։ «Արևմտյան աշխարհի հեգեմոնիան նպաստում է դոլարի գերիշխանությանը: Նոր տնտեսական կարգեր ստեղծելու համար անհրաժեշտ է համաշխարհային պրակտիկայում հանել հեգեմոնիայի այս գործիքը, օգտագործել ազգային արժույթները երկրների միջև հաշվարկներում»,- ասել է Ռաիսին:

647