Մարտակերտում երեխաների ողբերգական մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Այս մասին հայտնում են Արցախի քննչական կոմիտեից

«Սույն թվականի հուլիսի 8-ին՝ ժամը 07:30-ին, Մարտակերտ քաղաքի Գ.Նժդեհ փողոցում՝ նույն քաղաքի բնակիչ Ա.Գ.-ին պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է 3 և 6-ամյա երկու երեխաների դիեր։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնի քննիչը։
Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննություններ։

Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է »,-ասված է ԱՀ ՔԿ հաղորդագրության մեջ։

971