Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են
Հուլիսի 10-ին՝ ժամը 18։45-ի դրությամբ Նուբարաշենի աղբավայրում աշխատանքները դադարեցվել են։ Մոտ 3000 քմ հատվածում այրվել է աղբ։
Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին, ժամը 22։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայրում աշխատանքներ են իրականացրել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը, Երևանի քաղաքապետարանի 1 ջրատար և 1 տրակտոր:
Հրդեհը մեկուսացվել էր հուլիսի 9-ին, ժամը 07:12-ին:
11 Հուլիս, 2023 01:17
926
Ճանապարհը ժամանակավորապես կփակվի. վարորդներին առաջարկվում է Նուբարաշենից Բարձրաշեն ճանապարհահատվածը շրջանցել
29 Մայիս, 2026 16:48
Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. Կամո Ցուցուլյանը դեպքի վայրում է
11 Հոկտեմբեր, 2025 13:43
Նուբարաշենի փողոցում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ
12 Հուլիս, 2025 10:11
Հրդեհ՝ Սիսիան քաղաքի աղբավայրում
24 Հուլիս, 2023 18:32
Հրդեհ Նուբարաշենի աղբավայրում
10 Սեպտեմբեր, 2020 15:31