Ռուս լրագրող Քսենյա Սոբչակը մեկնաբանել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության հայտարարությունը «նեոնացիստների» ձերբակալման մասին, որոնք, ըստ քննիչների, «մահափորձ էին նախապատրաստում» իր և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի նկատմամբ։

«Եթե այս ամենը ճիշտ է, ապա շնորհակալություն բոլոր ներգրավված ծառայություններին իրենց աշխատանքի համար, եթե ոչ, իսկ իմաստը պարզապես ինձ նույն նախադասության մեջ հիշատակելն էր Սիմոնյանի հետ, ապա սա սովորական ստորություն է։ Ամեն դեպքում ուզում եմ ևս մեկ անգամ ասել, որ ցանկացած ահաբեկչություն չարիք է, առանց որևէ «բայց»-ի»,- ասել է նա:

Սիմոնյանն իր հերթին մաղթել է ձերբակալվածին, ով իբր փորձել է իրեն սպանել, գնա ռազմաճակատ։

Իսկ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ու հայտարարել, որ «ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից Սիմոնյանի և Սոբչակի դեմ մահափորձը ևս մեկ անգամ ցույց է տալիս Զելենսկու ռեժիմի ահաբեկչական բնույթը»։

1008