Սարկավագի փողոցում մեքենան բախվել է մի քանի սյունի․ կան տուժածներ

Հուլիսի 18-ին, ժամը 14:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարկավագի փողոցի թիվ 48 հասցեի մոտակայքում ավտոմեքենան բախվել է սյանը, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Audi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մի քանի սյուների։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորը տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։
19 Հուլիս, 2023 00:00
589
Նուբարաշենի փողոցում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ
12 Հուլիս, 2025 10:11
Բուզանդի փողոցը հատող հետիոտնային անցումը կկարգավորվի «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցով
11 Հուլիս, 2025 18:47
Վեդու Արարատյան փողոցի տներից մեկի բակում բռնկված հրդեհը մեծ վնաս է պատճառել
09 Հուլիս, 2025 22:11