Արդեն 26 օր է՝  Ադրբեջանը պատերազմում է Արցախի դեմ, որին մասնակցում են Թուրքիան եւ վարձկան ահաբեկիչները:

Ըստ ռազմական փորձագետների՝ սա 5-րդ սերնդի պատերազմ է, որտեղ մեր զինվորները հերոսություն, սխրանք են գործում:

Սա նման չէ նախորդ պատերազմներին թե իր ծավալով, թե զինվորագրվածների քանակով:

Անհրաժեշտ է հիշեցնել, որ 2018 թ-ի հեղափոխությունից հետո ռազմաքաղաքական ղեկավարությունը բանակում արել է բազմաթիվ դրական փոփոխություններ, որոնց շնորհիվ հասարակության վստահությունը բանակի հանդեպ կտրուկ ավելացավ:

Ու եթե նախկինում՝ օրինակ 2016 թ-ի ապրիլյան պատերազմին, առաջնագծում հիմնականում զինվորները հասարակ ընտանիքներից էին, որը եւս քննարկման թեմա էր, ապա այս պատերազմում մասնակցում են նաև պաշտոնյաների՝ վարչապետի, նախարարների, քաղաքապետերի, ՏԻՄ ղեկավարների զավակներ: Հանուն հայրենիքի այսօր կողք կողքի պայքարում են պաշտոնյան, երգիչը, վաստակավոր դերասանը, բժիշկը։ Նրանց մեկ բառ է միավորում՝  հայրենիքի պաշտպան։

Հաղթելու ենք...

1144