
Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի դիրքորոշումները միշտ չէ, որ համընկնում են, մասնավորապես, Հարավային Կովկասում տիրող իրավիճակի հետ կապված: Այսօր «Վալդայ» ակումբում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նրա խոսքով՝ եթե Ղարաբաղի շուրջ 30 տարվա բանակցությունները արդյունք չտան, դա չի նշանակում, որ պետք է սկսել կրակոցները:
Պուտինն ասել է՝ Մոսկվան կողմ է խնդրի քաղաքական կարգավորման:
Ինչ վերաբերում է Ղրիմի մասին Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությանը, ՌԴ նախագահն ասել է՝ Թուրքիայի նախագահը չի ճանաչում Ղրիմը, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը: Մենք պետք է համառորեն աշխատենք բոլորի հետ, համբերատար լինենք, որն անում ենք և բոլորին ապացուցենք, որ մեր դիրքորոշումը ճիշտ է, Եվ երբ մենք մեր դիրքերը և մեր մոտեցումները չեն համընկնում, փոխզիջում պետք է փնտրել», - ասել է Պուտինը: