
Հայաստանի 9 բռնցքամարտիկներ դուրս են եկել Եվրոպայի պատանեկան առաջնության եզրափակիչ
Կիսաեզրափակչի ամբողջական արդյունքները.
48 կգ քաշային Վաղարշակ Քեյանը 5-0 հաշվով հաղթեց ռումինացի Նիկոլաս Բոնչիուին և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կհանդիպի իտալացու հետ։
50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը 5-0 հաշվով հաղթեց բուլղարացի Անխել Դիմիտրովին և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կհանդիպի լեհի հետ։
54 կգ քաշային Արեն Խառատյանը 5-0 հաշվով հաղթեց գերմանացի Դանիել Դեզերդորֆին և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կհանդիպի ռումինացու հետ։
57 կգ քաշային Սպարտակ Նահապետյանը 4-1 հաշվով հաղթեց ռումինացի Մարիո Յոֆցուին և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կհանդիպի անգլիացու հետ։
60 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանը 4-1 հաշվով հաղթեց իսրայելցի Աբդուլլահ Ռաալին և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կհանդիպի անգլիացու հետ։
63 կգ քաշային Ալիկ Կճոյանը 5-0 հաշվով հաղթեց խորվաթ Մատիյ Բերենդին և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կհանդիպի մոլդովացու հետ։
66 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը 5-0 հաշվով հաղթեց լիտվացի Վլադիմիր Աբրամովսին և դուրս եկավ եզրափակիչ, նրա մրցակիցը դեռ հայտնի չէ։
75 կգ քաշային Ալբերտ Հարությունյանը 3:0 հաշվով հաղթեց ուկրաինացի Ստանիսլավ Վալովիային և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կհանդիպի թուրքի հետ։
80 կգ քաշային Հայկ Ղահրամանյանը 5:0 հաշվով հաղթեց ուկրաինացի Վիտալի Մոլչանովին և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կհանդիպի իսրայելացու հետ։
Եզրափակիչները կկայանան հուլիսի 30-ին։
Աղբյուրը' Sportball24